Սեռի որոշման օրացույց ?

Երեխայի սեռը կանխորոշելու օրացույց

Երեխայի սեռը որոշելու մեթոդները խորը ու հին արմատներ ունեն: Ասում են՝ սեռի որոշման ակունքներում կանգնած են չինացիները, ովքեր դրանով զբաղվել են հարյուրամյակներ առաջ: Պտղի սեռը կանխավ որոշելու չինական հնագույն մեթոդներից մեկը կնոջ՝ բեղմնավորման պահին տարիքը դիտարկելն է: Դա ամենահայտնի եւ ամենադյուրին մեթոդներից մեկն է, որը, ինչպես եւ մնացած բոլոր ժողովրդական մեթոդները, գիտական հիմնավորում կամ ապացույցներ չունի: Պետք է պարզապես հատուկ աղյուսակում նշել բեղմնավորման ամիսն ու բեղմնավորման պահին կնոջ տարիքը, եւ հաշվարկը կկատարվի:
Նույն սկբունքով գործելու է նաեւ «Իմ Փոքրիկ»-ի օրացույցը: Եթե արդեն սկսել եք մտածել հղիության մասին, այս օրացույցի միջոցով կարող եք հաշվել, թե երբ է առավել հավանական ցանկալի սեռի երեխայի բեղմնավորումը:

Շնորհավորում ենք. դուք հավանաբար կունենաք երեխա

ՀԳ. «Իմ Փոքրիկ»-ի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում անճշտությունների համար: